Առկա է ձյունափլվածքի վտանգ

Առկա է ձյունափլվածքի վտանգ
Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 12-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի ժ.12:00-ժ.18:00 երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:



Օրվա այլ ժամերին, ձյան առատ տեղումների պատճառով, երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տան! ող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:



Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները պետք է շարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները պետք է շարժվեն  միակողմանի: Մեքենաների կանգ առնելը արգելված  է:   Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա)  հատվածում, ձյան առատ տեղումների  պատճառով,  երթևեկությունը արգելված  է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար:



Այլ մեքենաների համար երթևեկությունը  բաց է:  Նույն ճանապարհի  Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված  է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների  և այլ տիպի  մեքենաների համար` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: