Զվարճալի խորհրդարան

Զվարճալի խորհրդարան
Պատկերացնում եք, թե ինչ աշխույժ, զվարճալի եւ դիտարժան խորհրդարան ենք ունենալու առաջիկայում: Միայն պատկերացրեք այնտեղ Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին: Ապա՝ Արտաշես Գեղամյանին ու Շուշան Պետրոսյանին: Գումարեք Զարուհի Փոստանջյանին ու Ալիկ Արզումանյանին, Տիգրան Ուրիխանյանին ու Վահան Բաբայանին: Սամվել Նիկոյանը, Էդիկ Շարմազանովն ու Սամվել Բալասանյանն էլ՝ ձեզ նվեր: Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներն արդեն իսկ ըմբոշխնում են ԱԺ նիստերին ներկա գտնվելու եւ դրանց մասին գրելու հաճույքը: