Թմրանյութը թաքցրել է մազերի տակ

Թմրանյութը թաքցրել է մազերի տակ
Դուբայի օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են 25-ամյա մի կնոջ, ով փորձել է թմրանյութ տեղափոխել՝ այն թաքցնելով շքեղ սանրվածքի տակ: Ոստիկանները զարմացել են, երբ կնոջ մազերի միջից կոկաինի 10 փաթեթ են գտել, որոնց ընդհանուր քաշը կազմում է 360 գրամ: Այդ կինը, ով ծնունդով Քենիայից է, ցանկացել է թմրանյութը տեղափոխել Յոհանեսբուրգ: