Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշա՞ռք է բաժանվում

Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար  ընտրակաշա՞ռք է բաժանվում
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 09:20-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել  թիվ 12 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանից այն մասին, որ  Էրեբունի փողոցում՝ նախկին կադաստրի շենքի դիմաց՝ բիլիարդանոցում, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար բաժանվում է ընտրակաշառք՝ 10 000 –ական դրամ:



Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին՝  ստուգել հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները: