Ինդոնեզիայում գտել են ռուսական Superjet-100 ինքնաթիռի բեկորները

Ինդոնեզիայում գտել են ռուսական Superjet-100 ինքնաթիռի բեկորները
Երեկ տեղեկացրել ենք, որ Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքների ժամանակ թռիչքին հետեւող ռադարների էկրաններից անհետացել է ռուսական Superjet-100 ինքնաթիռը: Ինդոնեզիայի իշխանոթյունները երկու վարկած են առաջ քաշել. ինքնաթիռը կործանվել է կամ այն առեւանգել են:



Այսօր Ինդոնեզիայի Յավա կղզու լեռերից մեկի ուղղահայաց լանջին՝ 1650 մետր բարձրության վրա, գտել են կորած ինքնաթիռի բեկորները: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն:



Ինքնաթիռը Ինդոնեզիայում էր ցուցադրական թռիչքների համար: Դրանից առաջ եղել էր Պակիստանում, հետո գնալու էր Լաոս եւ Վիետնամ: