Մարգար Օհանյանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման

Մարգար Օհանյանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին:



Մարգար Օհանյանին առաջադրված էր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանք, որի համար մեղադրողը պահանջում էր ութ տարի ազատազրկում: Դատախազությունը պնդում էր, որ Օհանյանը յուրացրել է 574 հազաև լիտր բենզին`դրամային արտահայտությամբ՝ 160 միլիոն դրամ: