Դպրոցը վերաբացվեց

Դպրոցը  վերաբացվեց
Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը հիմնադրվել է 1832 թվին եւ համարվել է Արեւելյան Հայաստանի առաջին պետական դպրոցը։ Այստեղ որպես տնօրեն աշխատել է ինքը` Խաչատուր Աբովյանը: Երեկ տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողությունը, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներ: Դպրոցը, որը տարիներ առաջ հրդեհվել էր եւ գտնվում էր ոչ բարվոք վիճակում, վերաբացվել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի աջակցությամբ: Նա ժամանակին սովորել է այս դպրոցում, եւ այն դասարանը, որտեղ նա է սովորել, այսուհետ կկոչվի նրա անունով: «Գարեգին Նուշիկյանի աջակցությամբ վերանորոգվեցին բոլոր դասասենյակները, միջանցքները, հիմնովին վերակառուցվեցին սանհանգույցները, վերջապես վերանորոգվեց  մարզադահլիճը, փոխվեցին պատուհանները»,- արարողության ժամանակ ասել է դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանը եւ բարերարին պարգեւատրել «Պատվո աշակերտ» կոչումով: Միջոցառմանը ներկա էր նաեւ Գարեգին Նուշիկյանի մայրը` տիկին Ժենյան: