«Չելսիին» թալանել են մարզումների ժամանակ

«Չելսիին» թալանել են մարզումների ժամանակ
Անգլիական «Չելսի» ակումբում անհանգստություն եւ սկանդալ է. թիմի խաղացողերին թալանել են մարզումների ժամանակ: Բրիտանական The Telegraph-ը գրոմ է, որ ակումբը ոստիկանություն է կանչել, երբ հանդերձարան վերադարձած մարզիկներն ու մարզիչները նկատել են, որ ժամացույցների ու դրամապանակների բացակայությունը զանգվածային բնույթի է: Գումարի չափ չի նշվում, սակայն ոստիկանությունը արձանագրել է բջջային 9 հեռախոսի, վեց քսակ եւ մոտ մեկ տասնյակ ժամացույցի կորուստ: Կորուստներ ունի նաեւ մարզադաշտի հանդերձարանը:



Ակումբի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ անձնակազմից ոչ ոք կասկածի տակ չէ: