Կրթական ժամանակակից լաբորատորիա

Կրթական ժամանակակից լաբորատորիա
Բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ծրագիրը շարունակվում է:



Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: «Վիվասել-ՄՏՍ»-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Բուհերում հարմարավետ ուսումնական միջավայր ստեղծելու «Վիվասել-ՄՏՍ»-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառումը հավասարապես կարեւոր է մարզերում:



Հիշեցնենք, որ 3 տարի առաջ կազմակերպված դասախոսության արդյունքում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները հասցրել են ծանոթանալ «Վիվասել-ՄՏՍ»-ի կուտակած փորձին եւ բացահայտել հաջողության հասնելու ընկերության գաղտնիքը: Այսօր արդեն եկել է նորարարական տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու, լիարժեք մասնագիտանալու եւ ապագայում գիտելիքները երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու ժամանակը:



Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով ապահովված, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող 3G երթուղիչով: Կրթական այդ լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով եւ փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաեւ Wi-Fi անկյուն:



«Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը եւ ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարեւոր է ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: «Վիվասել-ՄՏՍ»-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաեւ մարզերի ուսանողությանը»,- ասել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական եւ աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար: