«Էդվարդ Նալբանդյանն ամենավատ ԱԳ նախարարն է»

«Էդվարդ Նալբանդյանն ամենավատ ԱԳ նախարարն է»
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում ավելի վատ արտգործնախարար, քան Էդվարդ Նալբանդյանն է, չի եղել: Նա պնդել է, որ նման արտաքին քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանին լուրջ վտանգ է սպառնում: Բանախոսը անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարությանը` նկատելով, որ թեև սփյուռքը հայտարարել է, որ չի միջամտելու երկրի ներքաղաքական կյանքին, սակայն արդյունքում այն աստիճանաբար վերածվել է բանկոմատի, որը որոշակի գումար է տալիս, երբ հարկ է լինում: