Խախտել են աշխատանքային իրավունքը

Խախտել են աշխատանքային իրավունքը
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի նախկին աշխատակիցը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վերականգնել իր աշխատանքային իրավունքները: Պաշտպանին ուղղված իր դիմում աշխատակիցը հայտնել է, որ 2012թ.-ի սեպտեմբերի 10-ին գրավոր դիմում է ներկայացրել կազմակերպության ղեկավարին, համաձայն որի` խնդրել է հոկտեմբերի 10-ին լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Սակայն նրա դիմումը հրաժարվել են ընդունել և հայտնել են, որ աշխատակիցը դիմումը պետք է ներկայացնի հետին ամսաթվով` սեպտեմբերի 3-ով, կամ նրան աշխատանքից կազատեն ղեկավարի հետ «հոգեբանական անհամատեղելիության» հիմքով:



Պաշտպանի միջնորդությամբ Աշխատանքի պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում կողմերը կարողացել են գալ ընդհանուր համաձայնության և լուծել աշխատանքային վեճը:



Դեպքը վառ օրինակ է այն բանի, որ չնայած օրենսդրական կարգավորման մի շարք բացերի, մասնավոր ոլորտում աշխատող քաղաքացիները զրկված չեն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորությունից: