«Քոքոբելյանը խախտել է մի շարք այլ պայմանավորվածություններ եւս». Զարուհի Փոստանջյան

«Քոքոբելյանը խախտել է մի շարք այլ պայմանավորվածություններ եւս». Զարուհի Փոստանջյան
«Բացի մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից Խաչատուր Քոքոբելյանը խախտել է մի շարք այլ պայմանավորվածություններ եւս»: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ խմբացության աշխատանքները կազմակերպելիս պետք է տեղյակ լինեն, թե օրինակ ով որտեղ է գնում, ինչ գործուղման է: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք խոսքը  Քոքոբելյանի՝ ԱՄՆ մեկնելու մասին է, Փոստանջյանը տվել է դրական պատասխան: