Երեւանում՝ 109, Գյումրիում՝ 4 ցուցատախտակ

Երեւանում՝ 109, Գյումրիում՝ 4 ցուցատախտակ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ մեկ եւ Գյումրի քաղաքն ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքներում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու անվճար տեղերը:



 



Թիվ մեկ ընտրատարածքում կա մոտ 65 հազար ընտրող, թիվ 35-ում՝ մոտ 55 հազար:



 



ԿԸՀ-ն սակայն այս պահին թիվ մեկի համար սահմանել է 1,2X1,2 ցուցատախտակի 49 հասցե, ընդհանուր 109 գրատախտակ, իսկ թիվ 35-ում 1,X1,5 ընդամենը 4 տեղ: