Երբեք մի ասա երբեք

Երբեք մի ասա երբեք
Ըստ հավաստի աղբյուրների` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում՝ գտնելով, որ դեռ վաղաժամ է: Այնուհանդերձ, մենք փորձեցինք ճշտել` տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները եւ պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց:



 



Հարցն ուղղեցինք առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: «Քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք. որեւէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաեւ իրենց շարունակությունը, եւ ես երբեւիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, եւ եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ. առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, եւ մենք չունենք խնդիր` ոչ պայմանավորվելու եւ ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»: