«Զվարթնոցը» պատրաստ է համագործակցել «Արմավիայի» հետ

«Զվարթնոցը» պատրաստ է համագործակցել «Արմավիայի» հետ
« «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը չի ցանկանում «Արմավիա» ընկերության սննկացումը»,- նման հայտարարությամբ հանդես է եկել «Միջազգային օդանավակայաններ-Հայաստան» ընկերության գլխավոր մենեջեր, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Մարսելո Վենդեն՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ «Զվարթնոցը» չի ձգտում ձեռք բերել ավիաընկերությունը:



Բանախոսը չի հստակեցրել «Արմավիայի»՝ «Զվարթնոցին» ունեցած պարտքիչափը, սակայն նշել է, որ այն մի քանի անգամ գերազանցում է նախկինում համաձայնեցված սահմանը՝ 2,36 մլն դոլարը: