Կատուն անհանգստացրել էր ռեստորանի աշխատակիցներին

Կատուն անհանգստացրել էր ռեստորանի աշխատակիցներին
Այսօր`ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ կատուն խանգարում է Երեւանի Րաֆֆու 23 հասցեում գտնվող «Մեր տուն» ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Ժամը 12.15-ին փրկարարները կենդանուն դուրս են բերել եւ տեղափոխել անվտանգ տարածք: