Խաչիկյանի մեռելները քվեարկե՞լ են…

Խաչիկյանի մեռելները քվեարկե՞լ են…
Վազգեն Խաչիկյանին փողեր ուտելու մասով բռնել- չբռնելն ինձ չի հետաքրքրում, որովհետեւ նույն երեւույթն առկա է բոլոր բնագավառներում՝ որ բարձրաստիճան պաշտոնյա բերան ունի, ուտում է:



 



Իսկ փաստ է, որ բոլորն էլ բերան ունեն, ում ձեռքը գդալ են դնում, առաջինն իր բերանն է տանում, հետո երբեւէ ուղղությունը չի փոխում: Մեծ կամ փոքր չափի յուրացման հոդված դնելով՝ հանրությանը չես զարմացնի: Հանրությունն այդ հոդվածով իր սրտի դավթարում դատապարտել է Հայաստանի բոլոր պաշտոնյաներին… Խաչիկյանի մասով ինձ հետաքրքրում է ուրիշ, չշրջանառվող փաստ:  Խաչիկյանի մեռելները, որ թոշակ են ստացել, քվեարկե՞լ են: Ու՞ր են այդ ձայները, ու՞մ օգտին են քվեարկել նրանք: Այդ անիրական թագավորության ձայներն ինչպե՞ս են դասավորվել… Ահա այս հարցերին պետք է պատասխանի Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ