Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից
Շախմատիստ, Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը դուրս է մնացել Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից։



Թայ-բրեյքի առաջին պարտիայում Լիլիթը սեւերով հաղթեց իր մրցակից Նադեժդա Կոսինցեւային,  սակայն հաջորդ երկու պարտիաներում պարտվեց, իսկ չորրորդ պարտիան ավարտվեց ոչ ոքի:



Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը նույնպես դուրս էր մնացել երկրորդ շրջանից` պարտվելով Հարիկա Դրոնովալիին: