Դատավոր Արմեն Խաչատրյանին նախազգուշացում է հայտարարվել

Դատավոր Արմեն Խաչատրյանին նախազգուշացում է հայտարարվել
2012 թվականի նոյեմբերի 23-ին կայացել է  ՀՀ արդարադատության խորհրդի նիստ:



Քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, եւ ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարել նախազգուշացում: