Պարտադիր զինվորական ծառայության տարկետում կստանան 5 ֆուտբոլիստ եւ 22 միաբան

Պարտադիր զինվորական ծառայության տարկետում կստանան 5 ֆուտբոլիստ եւ 22 միաբան
Նոյեմբերին 29-ին ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կտա մի շարք երիտասարդների:



 



ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկով, մինչեւ  2013 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կտրվի Միշա  Գագիկի Մաղաքյանին, որը 2010թ. Ռուսաստանի Դաշնություն մեկնելու եւ վերադառնալու պատճառով ուսումը կրկնել է նույն դասարանում:



 



Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միջնորդության հիման վրա մինչեւ նույն զորակոչը տարկետման իրավունք կստանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 18, իսկ  մինչեր 2013-ի աշուն՝ չորս միաբան:



 



ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի 19 տարեկանների, 21 տարեկանների, ազգային հավաքականների խաղացողներ Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին, Արսեն Աբրահամի Բեգլարյանին, Կարեն Ռաֆիկի Մուրադյանին,  Արտեմ Արթուրի Կարապետյանին, Գուրգեն Հակոբի Մելիկսետյանին կտրվի տարկետում։



 



Ֆուտբոլիստներից մեկը տարկետում կստանա մինչեւ 2013-ի աշնանային զորակոչ, մյուսները՝ մինչեւ 2015 թվականի գարնանային զորակոչ :