Ապարան-Վանաձոր ճանապարհին բրազիլացի է վթարի ենթարկվել

Ապարան-Վանաձոր ճանապարհին բրազիլացի է վթարի ենթարկվել
Այսօր՝ ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռեվս չպարզված հանգամանքներում բախվել են «Նիվա ՎԱԶ 2121» մակնիշի 12 լօ 331 եւ «Կիա» մակնիշի 274 սլ 64 պետհամարնիշներով ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պատահարի հետեւանքով  «Նիվա»-ի վարորդ Ա. Սահակյանը եւ  ուղեվոր Ա. Մնացականյանը տեղափոխվել են Ապարանի ԲԿ, «Կիա»-ի վարորդ` 1992 թ. ծնված Պ. Ռոդրիգեսը (Բրազիլիայի քաղաքացի) չի տուժել : Կտրվի լրացուցիչ տեղեկություն: