ՆԱՏՕ-ն խոստացել է չմիջամտել սիրիական հակամարտությանը

ՆԱՏՕ-ն խոստացել է չմիջամտել սիրիական հակամարտությանը
ՆԱՏՕ-ն  սիրիական հակամարտությանը ռազմական միջամտություն չի ցուցաբերի: Նման հայտարարությամբ հանդես է եկել  ՆԱՏՕ-ի գեներալ Քնուդ Բարտլեսը` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովիչի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանն ընդունել է  գեներալի հայտարարությունը:



Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ ոչ մի պլաններ չունի:



«Ես դատապարտում եմ Բաշար Ասադի ռեժիմի և Սիրիայի անվտանգության ուժերի վարքագիծը, ես դատապարտում եմ քաղաքացիական բնակչության դեմ ճնշումները և կոչ եմ անում սիրիական ղեկավարությանը բավարարել Սիրիայի ժողովրդի օրինական ակնկալիքները՝ ներմուծել ազատություն և ժողորդավարություն»,- հայտարարել էր նա: