Կրկին 2008-ի շունչն է

Կրկին 2008-ի շունչն է
Լեւոն Տեր Պետրոսյանի չառաջադրումն իր առաջին պտուղն է տալիս:  Արթնացավ այն զանգվածը, ով հույս էր կապում նրա հետ: Սթափվեց այն հատվածը, ով խաբվել էր Առաջին նախագահի անձի շուրջ իշխանության  լրատվամիջոցներով տարածվող ստահոդ տեղեկատվություններից…



 



Սոցիալական ցանցերում կրկին 2008-ի շունչն է, վերահաս գարնան շունչը… Քաղաքականությունը բժշկությունից ոչնչով չի տարբերվում: Հիվանդի սիրտը, երբ դադարում է բաբախել, փորձառու բժիշկը գործի է դնում ապարատը… Այլեւս չի գործում արհեստական շնչառություն տալու ոչ մի մեթոդ: Փրկության համար մի մեթոդ է մնում՝ գործի դնել ապարատը, որը կսեղմի կրծքավանդակը, ցավ կպատճառի, բայց կծառայի փրկության համար… Առաջին նախագահը բժշկի սառանասրտությամբ կատարեց այդ քայլը… Դա չշնչող մարդուն ետ բերելու վերջին քայլն էր…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ