Փոստանջյան. Այս «հնոտիքից», որի մասին խոսում է հանրապետության նախագահն իր ելույթում, իսկապես պետք է ազատվենք

Փոստանջյան. Այս «հնոտիքից», որի մասին խոսում է հանրապետության նախագահն իր ելույթում, իսկապես պետք է ազատվենք
Այսօր տեղի ունեցած  «Ժառանգություն» խմբակցության տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ մեջբերել է  ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ շուրջ 20 տարի առաջ հնչեցրած խոսքերը. «Սա Հայաստանն է եւ վերջ... Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ինչպես նաեւ մնացած հայոց հողերը: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը...»:



 



«Այս «հնոտիքից», որի մասին խոսում է հանրապետության նախագահն իր ելույթում, իսկապես պետք է ազատվենք՝ ասպարեզը թողնելով նոր սերնդին»,-ասել է Փոստանջյանը:



 



Նա տեղեկացրել է, որ գալիք տոների առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել ՀՀ երեք նախագահներին: Բացիկի վրա պատկերված է Լուկաս Վան Վալկեն Բորգի հայտնի գործը՝ Բաբելոնի կիսաքանդ աշտարակը, որն ունի հետեւյալ խորհուրդը. ՀՀ երեք նախագահներն էլ իրենց մասնակցությունն են ունեցել աշտարակի՝ ներկայիս արատավոր բուրգի կառուցման գործում, որն սկիզբ առավ 1995-ին՝ Սահմանադրության պարտադրմամբ, իսկ 1996-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ: Շնորհավորանքն ուներ հետեւյալ բովանդակությունը.



«Հարգելի (Լեւոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան),



Մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ:



Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ



 



Զարուհի Փոստանջյան



ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր»:



 

ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի գործունեության հաշվետվություն



 



 















































































































1.Ելույթներ Ազգային Ժողովի ամբիոնից 

23



2.Հայտարարություններ Ազգային Ժողովի ամբիոնից 

7



3.Հարց կառավարությանը 

25



4.Քաղաքացիներից ստացված նամակներ 

149



5.Պաշտոնյաներից ստացված նամակներ 

187



6.Ելից գրություններ 

187



7.Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդում 

12



8.Գործուղումներ 

11



՝9.Օրենսդրական նախաձեռնություններ

8



10.Քաղաքացիների հետ հանդիպումներ

312