Մահացել է դերասան Հովիկ Վանյանը

Մահացել է դերասան Հովիկ Վանյանը
Կյանքից հեռացել է հայկական կինոյի սիրված դերասաններից մեկը՝ Հովիկ Վանյանը: Նա իր դերասանական կենսագրությունը սկսել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, ուր մարմնավորել է տասնյակից ավելի դեր, այդ թվում՝ Ֆրանսուա՝ «Անշիրիմ մեռելներ» , Սուրեն՝ «Պատվի համար» , Օլեգ՝ «Երջանկություն որոնելիս» ...  Հովիկ Վանյանին հատկապես մեծ ճանաչում բերեցին «Կրակոց սահմանի վրա» և «Ապրեցեք երկար» կինոնկարներում խաղացած դերերը: