Զոհեր և բազում վիրավորներ․ ի՞նչ է եղել Լոնդոն-Սինգապուր չվերթի հետ (լուսանկարներ)

Singapore Airlines ավիաընկերության Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ առաջացած տուրբուլենտության պատճառով տուժածների թիվը գերազանցել է 70-ը։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով թայլանդական Բանգկոկի հիվանդանոցի տվյալները։
Լրագրողների տեղեկություններով՝ 71 մարդ արդեն ուղարկվել է բուժման, նրանցից 6-ը ծանր վնասվածքներ են ստացել։
Միջադեպի մասին հայտնի է դարձել մայիսի 21-ին։ Ինքնաթիռը Անգլիայից օդ է բարձրացել մայիսի 20-ի երեկոյան, սակայն հանդիպել է սաստիկ տուրբուլենտության և կոշտ վայրէջք է կատարել Բանգկոկում։ Օդանավում եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մրրկային վիճակի հետեւանքով երկու մարդ է մահացել, որոնցից մեկը Մեծ Բրիտանիայի 73-ամյա քաղաքացի է։
Կարծիքներ