Ֆինանսներ եւ ուժեր չեն խնայելու

Ֆինանսներ եւ ուժեր չեն խնայելու
Երեւանի ավագանու ընտրությունները հատկապես թեժ են լինելու թաղային հեղինակությունների մակարդակով, որտեղ արդեն իսկ թշնամի բանակներ են ձեւավորվում՝ ՀՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերն ընդդեմ ԲՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերի:



 



Եվ քանի որ ԲՀԿ-ն որոշել է «վերցնել մայրաքաղաքը», ուստի որոշել է ոչ ֆինանսներ խնայել, ոչ ուժեր եւ ամեն ինչ անելու է, որ ավագանիում մեծամասնություն կազմի: Մեր տեղեկություններով, արդեն իսկ համայնքներում հայտնի ընտրակեղծարարներին, որոնք մինչ օրս աշխատել են իշխանությունների համար, ԲՀԿ-ն հրավիրում է եւ առաջարկում առնվազն պասիվ լինել այս ընտրություններին: Բնականաբար, «առաջարկներն» այնքան գայթակղիչ են, որ քչերը կհրաժարվեն: