Տիգրանիկին հուպ է տալիս «Բարգավաճը» զայրացած

Տիգրանիկին հուպ է տալիս «Բարգավաճը» զայրացած
Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համատարած նամակագրության ֆոնի վրա, երբ պետական կարևորության հարցերը լուծվում են հատուկ սուրհանդակների միջոցով կազմակերպվող նամակագրությամբ, չէր խանգարի, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հոլանդական վարդերի  ռոմանտիկ աստղափնջով մի լիրիկական  նամակ ուղարկեր ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, նամակի մի պատճեն էլ չէր խանգարի տրամադրեր ՀՀ նախագահին.



 



Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,

Մանի՛ր վարկեր ու վարկեր,

Մանի՛ր փողեր հաստ ու բարակ,

Որ ես հոգամ իմ ցավեր:



Տիգրանիկին հուպ է տալիս,

Բարգավաճը զայրացած,

Ինչ է ուզում Գագոն ինձնից,

Անում է ինձ խայտառակ:



Չուալ չունինք, չաթու չունինք,

Ո՛չ սամոտէն, ո՛չ պարան,

Այսպէս աղքատ դեռ եղած չենք,

Կտրուել է ամէն բան:



Գազը շուտով կթանկանա,



Հետն էլ ամեն, ամեն բան,

Արտագաղթը կմեծանա

Տիգրանիկի երեսից:



Ինչ ես անում դու սուգ ու լաց

Բարգավաճի նախագահ,

Ճախարակը ես քեզ չեմ տա,

Որ մանում է ինձ համար:



Տիգրանիկը գուլպա չունի,

Տուն է գնում ոտաբաց,

Գագիկն ունի, ա՜խ ամեն ինչ,

Բայց անում Է սուգ ու լաց:



Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,

Մանի՛ր վարկեր ու վարկեր,

Մանի՛ր փողեր հաստ ու բարակ,

Որ ես հոգամ իմ ցավեր:



Հասմիկ Բաբաջանյան