ԲՀԿ- ի հիմնը

ԲՀԿ- ի հիմնը
Օպերետային, երաժշտ. Ա. Տիգրանյանի



 



 



ԲՀԿ- ն ելավ կրկին ընտրության,

Այս անգամ արդեն ավագանիի.

Փունջ-փունջ ջահելներ նորից դուրս  ելան,

Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Բարգավաճ յայլա,

Յայլա ջան, յայլա,

Լավ օրեր, յայլա,

Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,

Թեւ թեւի տված,

Ջահել տղաներ,

Տալիս են խոստում

Ու մեր հետ խաղում

Ինչպես թիթեռներ:

Բարգավաճ յայլա,

Յայլա ջան, յայլա,

Լավ օրեր, յայլա,

Յայլա ջան, յայլա:



 



Գագո, բախտավոր,

Երնե՜կ հավեսիդ,

Խաբելու  սովոր

Սեւ-սեւ աչքերիդ: (2)

Բարգավաճ յայլա,

Յայլա ջան, յայլա,

Սեր օրեր, յայլա,

Յայլա ջան, յայլա:

Մեռնեմ Տիրոջդ,

Մեջքիդ կանգնած է,

Սարի պես մեջքիդ

Ամուր կանգնած է: (2)

Բարգավաճ յայլա,

Յայլա ջան, յայլա,

ՀՀԿասեր յայլա,

Յայլա ջան, յայլա:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ