Շրջակա միջավայրին հասցվել է 260 հազար դրամ ընդհանուր գումարի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 260 հազար դրամ  ընդհանուր գումարի վնաս
Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.04-13.04.2013 թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  980.0 հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է  260.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Մասնավորապես`



Բուսական աշխարհիպահպանության ոլորտ



Լոռու տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 գործով  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  187.5 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Տավուշի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման  2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  64.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Ապօրինի որս



Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում  առգրավվել է 48 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ,որը հանձնվել է թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:



Լոռու տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Հողերի  պահպանության ոլորտ



Գեղարքունիքիտարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:



Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:



 Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ



Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:



Շիրակի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:



Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար



Սյունիքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:



Արարատի տարածքային բաժնի  կողմից  9 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 570.0.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 9 որոշում:



Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.12մլն.դր. գումար: