Երաժշտական գործիքներ՝ արտագաղթը կանխելու համար

Երաժշտական գործիքներ՝ արտագաղթը կանխելու համար
Այսօր կառավարության հերթական նիստում որշում է ընդունվել, որը «միտված է հայ երիտասարդ երաժիշտների արտագաղթը նվազեցնելուն»: Այդ որոշմամբ, մասնավորապես, Երիտասարդական նվագախմբին լրացուցիչ միջոցներ են հատկացվում նվագախմբի կազմը փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտներով համալրելու համար։Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է երաժշտական գործիքների ձեռքբերումը և ընդգծել, որ կառավարությունն այդ նպատակին ամեն տարի համապատասխան միջոցներ կտրամադրի։