Ջուլյա Ռոբերտս. Մարդիկ հաճախ ինձ պոռնիկի տեղ են դնում

Ջուլյա Ռոբերտս. Մարդիկ հաճախ ինձ պոռնիկի տեղ են դնում
Ես ջանում եմ շատ չխոսել, քանի որ հետո շատ արագ ձանձրանում եմ ինքս ինձնից:



 



 



Հաճախ մարդիկ չեն ընկալում ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Մարդիկ հաճախ ինձ պոռնիկի տեղ են դնում, երեւի այն պատճառով, որ ես բարձրահասակ եմ եւ կրթված: Իսկ այդպիսիներին քչերն են սիրում:



 



Որ իմ հայրը քաղցկեղ ուներ, ես իմացա շատ ուշ, ես 10 տարեկան էի, երբ ինձ տարան պապիկիս տուն ու հայտնեցին, որ հայրս այլեւս չկա: Հենց այդ ժամանակ երեւի ես հասկացա, որ կյանքը կարող է փոխվել մեկ վայրկյանում:



 



Քչերը կհավատան, բայց քոլեջում ես մեր խմբի ամենավերջին աղջիկն էի, ով համբուրվեց տղայի հետ, եւ 20 տարեկանում առաջին անգամ իմացա, թե ովքեր են լեսբուհիները:



 



Ես հետաքրքիր աշխատանք ունեմ: Ինձ հագցնում են տիկնիկի պես, հետո զվարճալի տղամարդիկ ներկում են շրթունքներս ու հաճելի բաներ ասում ինձ:



 



Ի տարբերություն շատ աստղերի, ես շատ հասարակ եմ հագնվում, շատերն ասում են. «Այս Ջուլյան հագնվում է այնպես, կարծես մեր հարեւանուհին լինի»:



 



Պաշտում եմ ստել մամուլի ասուլիսների ժամանակ:



 



Ինձ հաճախ հարցնում են. արդյոք ճի՞շտ է, որ տղամարդիկ կինոյում ավելի շատ են վարձատրվում, պատասխանում եմ` այո:



 



Այն պահից սկսած, երբ ես սկսեցի շատ վաստակել, ոչինչ չփոխվեց իմ կյանքում, բացի այն, որ բոլորն սկսեցին հարցնել, թե ինչ է փոխվել իմ կյանքում:



 



Ես երբեք մերկ չեմ նկարահանվի: Լսարանի առջեւ հագուստով ներկայանալը գեղարվեստական պատկերացում է, մերկ ներկայանալը` վավերագրական:



 



Ես երբեք իմ երեխաներից փոքրիկ հանճարներ չեմ ուզում սարքել կամ փոքրիկ դերասաններ: Ես ուզում եմ, որ նրանք շրջեն տան մեջ, ու նրանցից քրտինքի, փոշու եւ արեւի հոտ գա:



 



Մանկության օրերին մենք բոլորս կարողանում ենք խոսել կենդանիների հետ: