Ամերիկուհին Ադրբեջանին հայկական գորգ է նվիրում

Ամերիկուհին Ադրբեջանին հայկական գորգ է նվիրում
Բեվերլի Շիլցը` անցած տարի մահացած ամերիկացի երաժիշտ և կոլեկցիոներ Գրովեր Շիլցի այրին որոշում է կայացրել Ադրբեջանի գորգի պետական թանգարանին և ժողովրդական կիրառական արվեստի թանգարանին երկու գորգ նվիրել: Դրանցից մեկը` շիրվանականը հյուսվել է 19-րդ դարում, իսկ երկրորդը` 17-րդ դարում հյուսվածը ողջ աշխարհով մեկ հանրահայտ արցախյան «Վիշապագորգերի» սերիայից է: Վիշապագորգի բացառիկ գորգային ոճը սկսել է օգտագործվել հայ գորգագործների կողմից 13-րդ դարից և չունի իր նմամատիպը այլ ժողովուրդների արվեստում:



Վիշապագորգը գորգի այն տեսակն է, որ հյուսվում է Վիշապի ստիլիստիկ պատկերնելով, և Արցախի հայ ազգաբնակչության համար միշտ ունեցել է սրբազան նշանակություն, այն, որպես օրենք, հյուսում էին նորապսակների և նոր տան համար:

Voskanapat.info-ն Հայաստանի կառավարության և մասնավորապես` մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում է հայկական մշակույթի հերթական գողության փաստի վրա: Գորգը, ամենայն հավանականությամբ, արդեն գտնվում է Ադրբեջանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռք առնել և ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՅՈՒՆԵՍԿՈ-ի առջև հարց բարձրացնել Վիշապագորգ տեսակի գորգերի ազգային պատկանելության վերաբերյալ:



Voskanapat.info