Հարկադիր սպանդի են ենթարկվել

Հարկադիր սպանդի են ենթարկվել
Այսօր`  ժամը 13.50-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամլուխ և Հագվի համայնքներում ս.թ. հուլիսի 6-ից 9-ը ընկած ժամանակահատվածում սատկել է և հարկադիր սպանդի ենթարկվել 66 խոզ: Սատկած խոզերը սահմանված կարգով թաղվել են:



Անկման պատճառները պարզելու նպատակով մարզի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտառական լաբորատոր ծառայությունների»  ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճուղի կողմից կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: