Սաքունց. «Խնդիրներ, որոնք պիտի լուծվեն»

Սաքունց. «Խնդիրներ, որոնք պիտի լուծվեն»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախ, ողջունում եմ ՀՀ քաղաքացիների նախնական հաղթանակը Երևանի քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշմանը հասնելու կապակցությամբ: բայց սա համարում եմ նախնական, որովհետև այն ի սկզբանե հակաիրավական էր , քանի որ հրապարակված չէր, և հետևաբար նրա իրականացումը հակաօրինական էր: Բայց կան մի շարք հարցեր, խնդիրներ, որոնք ևս պետք է լուծվեն. 



1.քաղաքացիական ակտիվիստների, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը./կան բազմաթիվ տեսանյութեր, հրապարակումներ, որոնք պետք է ի մի բերվեն, ամփոփվեն և ներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը որպես հաղորդում հանցագործության մասին, նաև ներկայացվեն ՀՀ ոստիկանության ծառայությանը կարգազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով. 
2.հստակեցնել ներքաղաքայիան ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային կազմակերպությունների ցանկը, հասնել դրանց սեփականատերերի բացահայտմանը, և շահերի բախման փաստերի առկայության դեպքում/ եթե այսպես կոչված գծի "տերը" ՀՀ ԱԺ պատգամավոր է, կամ քաղաքապետարանի աշխատակից, կամ այլ պաշտոնատար անձ, ապա պահանջել լուծարել այս կազմակերպության կողմից ուղևորափոխադրություն իրականացնելու պայմանագիրը, և նոր մրցույթ հայտարարել "գծի" շահագործման համար-այն անցկացնելով հրապարակային.
3. պահանջել և հասնել Երևանի քաղաքապետարանի այն պաշտոնատար անձանց և նրանց կողմից հովանավորվող անձանց պատասխանատվության ենթարկմանը, որոնք բռննություններ, ճնշումներ են կիրառել քաղաքացիական ակտիվիստների, ՀՀ քաղաքացիների նկատմամբ/ դրա վերաբերյալ կան վերստին բազմաթիվ տեսանյութեր, հոդվածներ, հաղորդումներ, հրապարակումներ/
4. հասնել150 դրամ վարձավճարով աշխատած տրանսպորտային կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելուն, ակնհայտ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, հասնել նրանց և քաղաքապետրաանի միջև ուղևորափոխադրություն իրականացնելու վերաբերյալ պայմանագրի չեղյալ հայտարարելուն , և պահանջել նոր հրապարակային մրցույթների իրականացմանը»: