Ինչպիսի մարդիկ են մեզ շրջապատում

Ինչպիսի մարդիկ են մեզ շրջապատում

Մի ծերունի նստել էր քաղաքի դարպասների մոտ: Եվ ահա, մի անցորդ, որ ցանկանում էր մտնել իր համար օտար այդ քաղաքը, հարցնում է ծերունուն.



- Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:



- Իսկ ինչպիսի՞ մարդիկ էին ապրում այն քաղաքում, որտեղից դու գալիս ես,-հարցնում է ծերունին:



- Նրանք էգոիստ եւ չար մարդիկ էին, հենց այդ պատճառով եմ ես դուրս եկել այդ քաղաքից,-պատասխանում է անցորդը:



- Հենց այսպիսի մարդկանց դու կհանդիպես նաեւ այստեղ,-ասում է ծերը:



Անցնում է որոշ ժամանակ, մեկ ուրիշ անցորդ է մոտենում քաղաքի դարպասներին:



- Ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում,- հարցնում է ծերունուն:



- Ինչպիսի՞ մարդիկ էին ապրում քո քաղաքում:



- Օ՜, անչափ բարի, մեծահոգի եւ հյուրասեր մարդիկ: Ես այնտեղ շատ ընկերներ թողեցի, իմ համար անչափ դժվար էր բաժանվել նրանցից:



Այդ կողմերով անցնող վաճառականը, որ լսում է այս ամենը, մի օր չի դիմանում եւ քննադատում է ծերունուն.



- Դու ինչպե՞ս կարող ես տարբեր մարդկանց տարբեր բաներ ասել, մի՞թե դա է քո ճշմարտությունը:



- Տղաս, յուրաքանչյուր մարդ աշխարհը կրում է իր սրտում: Նա, ով անցյալում, իր հարազատ քաղաքում ոչ մի լավ բան չի տեսել, չի տեսնի նաեւ այլ վայրերում, իսկ նա, ով շատ ընկերներ ուներ եւ սիրում էր մարդկանց, այստեղ նույնպես ընկերներ կգտնի:



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ