«Այն պահից սկսած, երբ...»

«Այն պահից սկսած, երբ...»

Հեռուստալրագրող Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն պահից սկսած, երբ Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց առողջությունը կվստահեն հայ բժիշկներին, ոչ թե բուժման համար կմեկնեն արտասահման, երբ հայ մեծահարուստներն ու բիզնեսմենները իրենց գումարները կվստահեն մեր բանկերին, ոչ թե իրենց միլիպները կպահեն եվրոպաներում, երբ հայ չինովնիկներն ու պատգամավորները կուզենան, որ իրենց երեխաները կրթություն ստանան Հայաստանում, ոչ թե Թայլանդում կամ ԱՄՆ-ում, ես կհասկանամ որ մենք ունենք պետություն։ Իսկ մինչ այդ մենք ընդհամենն ունենք Հայրենիք»: