Սա մեր վերջին պետականությունն է

Սա մեր վերջին պետականությունն է

Գուրգեն Ասատրյանը գրում է. «Մի՞թե մենք պետք է կրկնենք անցյալի սխալներն ու մտնենք այն ցեխը, որ 1045-ին մտանք ու վերջ տվեցինք Անի Բագրատունյաց իշխանությանը` 10 դար զրկվելով պետականությունից ...



1021թ.-ին Հովհաննես-Սմբատը սեփական կաշին փրկելու եւ իր իշխանությունը պահելու համար դավաճանեց հայ ժողովրդին` գրելով կտակ, որ իր մահից հետո Անիի թագավորությունն անցնելու է Բյուզանդական կայսրությանը:



Հովհաննես-Սմբատի մահանալուց հետո (1041) Անիում հայոց թագավոր է օծվում երիտասարդ Գագիկ Բ-ն: 18-ամյա արքան փորձում է կենտրոնացնել իշխանությունն իր ձեռքում ու ամրապնդել խարխլված պետականության հիմքերը, սակայն Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը, հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին, իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ` 1045-ին, Գագիկ Բ-ին խաբեությամբ ուղարկում է Կ. Պոլիս, որպեսզի ներկայանա Կոստանդին Մոնոմախ կայսրին: Գագիկ Բ-ն երկար դիմադրում է կայսերը, բայց երբ Վեստ Սարգիսը եւ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը կայսրին են ուղարկում Անիի բանալիներն ու հայտնում, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ-ն հրաժարվում է գահից։



Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը մտադիր էր վերացնել նաեւ Հայ եկեղեցու անկախությունը:



 



ՀԳ - Սա մեր վերջին պետականությունն է, մեր վերջին մասունքը, որ սեփական նորածնի նման` կյանքներս պետք է ներդնենք այս հողի հարատեւմանը:



Բայց երբ... վիժվածքները հոշոտելու են Հայաստանի վերջին պատառը, ու այլեւս երկնքում եւ երկրում որեւէ մեկը նեցուկ ու ապավեն չի լինելու մեզ, եւ, գլորվելով դեպի անդունդ, իսպառ վերանալու ենք պատմության թատերաբեմից…»: