Նավակ ճոճողի շնորհավորանքը

Նավակ ճոճողի շնորհավորանքը

Անկախությունը, դասական ձևակերպմամբ, ցանկացած պետության համար քաղաքական առումով ունի երկու իմաստ-պայման: Առաջինը` արտաքին ինքնորոշումը, որը նաև սուվերենության հիմնական բաղկացուցիչ մասն է, երկրորդը` ներքին, ինչը ենթադրում է իշխանության ճյուղավորումը, այն է գործադիր, օրենսդիր և դատական համակարգերի անկախությունը: Մեր երկրում իշխանությունը լեգիտիմ չէ, քանի չկան ազատ, արդար, թափանցիկ ընտրություներ, քանի իշխանությունը բռնազավթած է մի քանի հոգու կողմից, քանի ներկա Համակարգի կառավարման մոդելը բրգային է` վերից վար ցուցումով, հետևաբար այս պատճառով մենք չենք կարողանում ապահովել երկրորդ պայմանը: Իսկ նման դեպքում վտանգի տակ է դրվում Անկախության առաջին պայմանը, այն է` կամաց-կամաց կորցնում ենք մեր սուվերենությունը, այն պատճառով, որ ոչ լեգիտիմ իշխանությունը իր լեգիտիմությունը լրացնում է դրսի պապաններին զիջումներ անելով: Ոչ մեկի համար գաղթնիք չէ, որ ներկա Համակարգի պայմաներում ազատ, արդար, թափանցիկ ընտրույթւոները հնարավոր չեն: Ուստի, ելքը նման իրավիճակից մեկն է` Հեղափոխությունը, և իրական ազատ, արդար, թափանցիկ ընտրություների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումը, որը իր լեգիտիմության պաշարով ու ժողովրդի աջակցությամբ հնարավորություն կստանա դիմակայել ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերներին: Հայաստանի Հանրապետությունում Հեղափոխությունը այլընտրանք չունի, ու Հեղափոխությունը լինելու է...!!!

Շնորհավոր Անկախության օրը !

Նավակ Ճոճողը