Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ

Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ

«Ճիշտ է՝ Հայաստանի նախագահը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մասին, բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում եւ բոլոր ձեւաչափերով: Հայաստանը վստահ կարող է լինել, որ, անկախ անդամակցությունից, Ֆրանսիան բոլոր հարցերում մշտապես օժանդակելու է Հայաստանին»,- երեկ ասել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման հետ կապված Ֆրանսիայի դիրքորոշման մասին: Նա նշել է նաեւ, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի վճռական տրամադրվածությունը՝ ոչ միայն շարունակում է իր համագործակցությունը Եվրամիության հետ, այլեւ նոր կապեր է հաստատում Եվրամիության շրջանակներում: