Հրդեհ` Կապան քաղաքում

Հրդեհ` Կապան քաղաքում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 10.47-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 43 շենքում այրվում է բնակարան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.08-ին, մարվել՝ 11.13-ին: Ամբողջությամբ այրվել է նկուղի դուռը և 2 խմ փայտ: