Ցորենով բեռնավորված գնացքի վագոնները շրջվել են

Ցորենով բեռնավորված գնացքի վագոնները շրջվել  են

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է:



Կատարվում է նախաքննություն: