Ռուբեն Նազարեթյանը կշարունակի գլխավորել հավաքականը

Ռուբեն Նազարեթյանը կշարունակի գլխավորել հավաքականը

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կշարունակի գլխավորել Ռուբեն Նազարեթյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նազարեթյանի օգնականները կլինեն Զոհրապ Նիազյանը և Վաղարշակ Շահնազարյանը:Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանը Հայաստանի ֆուտզալի ամենափորձառու մասնագետն է: Նա 2003 թվականից գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը, իսկ զուգահեռ աշխատել է մի շարք ակումբներում: