Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել է

Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել է

 Քիչ առաջ hraparak.am-ին հայտնի դարձավ , որ այսօր ժամը 17:00-ին քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ձերբակալել են և տարել ՀՀ  Ոստիկանության կենտրոնի  բաժին։Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք տեղեկատվություն էինք տարածել, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ, որպես խափանման միջոց՝  ընտրել են կալանքը։ Մեզ հետ զրույցում Սուրենյանցը հայտնեց, որ ինքը գտնվում է իր ընկերոջ տանը․ ենթադրվում է, որ հենց ընկրոջ տանից էլ Սուրենյանցին ձերբակալել են։