Սոս Սարգսյանը կենդանի լեգենդ էր․Գագիկ Ծառուկյան

Սոս Սարգսյանը կենդանի լեգենդ էր․Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ցավակցական խոսքն է հղել հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ.


«Սրտի խորը կսկիծով ստացա սիրված դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր Սոս Սարգսյանի մահվան գույժը: Սոս Սարգսյանը կենդանի լեգենդ էր, կինոաշխարհի և հայկական թատերական արվեստի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը: Բազմաթիվ սերունդներ կրթվել ու դաստիարակվել են մեծ դերասանի կերտած կերպարներով: Մեծ վարպետի մարմնավորած կերպարները սեր, հայրենասիրություն, ազգանվերություն ու ազնվություն էին քարոզում: Այդ կերպարների գաղափարախոսությամբ դեռ շատ ու շատ սերունդներ են առաջնորդվելու: 

Ազգն այսօր զրկվեց մեծագույն ՀԱՅ-ից և իր արժանավոր զավակից: Խորապես ցավում եմ այս անդառնալի կորստի կապակցությամբ: Ցավակցում եմ մեծ վարպետի հարազատներին, բարեկամներին, նրա բազմաթիվ երկրպագուներին և համայն հայությանը»։