Սերժ Սարգսյանը մոռացավ շքեղ մեքենայի, շքախմբի, փողոցները փակող ոստիկանների մասին

Սերժ Սարգսյանը մոռացավ շքեղ մեքենայի, շքախմբի, փողոցները փակող ոստիկանների մասին

«Մի՞թե Սոս Սարգսյանի մահն ու հուղարկավորությունը կարող են նոր էջ բացել մեր պատմության մեջ... 
Այսօր Սերժ Սարգսյանը, հայ մարդուն վայել հարգանքով, ոտքով մինչև Կոմիտասի անվան այգու Պանթեոն եկավ... Մոռացավ շքեղ մեքենայի, շքախմբի, փողոցները փակող ոստիկանների մասին...
Գուցե հասկացա՞վ, որ Նահապետը հեռանալով՝ հետայսու թափուր է թողնելու իր տեղը, որ այլևս պակասելու են սաստող աչքերը, ուստի քայլեց երկար՝ մտորելու ու մտածելու այն մասին, որ ինքն ու ժողովուրդն իրար հետ պիտի լինեն, որպեսզի հողը ճաքեր չտա, երկինքը չխռովի...
Գուցե իսկապե՞ս շրջադարձ լինի...»,- գրել է Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում: