Ազգային արժանապատվությունը վերականգնված է

Ազգային արժանապատվությունը վերականգնված է

Երեկ մինչեւ ուշ գիշեր Երեւանի փողոցներում ուրախություն էր, բայց բարձր տրամադրությունը «Էրեբունի-Երեւան» տոնի հետ կապ չուներ, այլ մեր հավաքականի փայլուն հաղթանակի, որը թեեւ զուտ բարոյական էր, քանի որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու հավանականությունը զուտ տեսական է, բայց կարեւոր էր. 1 տարի առաջ Բուլղարիայում խաղի ժամանակ բուլղարացիները մերոնց ճնշել էին ու վիրավորել: Այնպես որ, ազգային արժանապատվությունը վերականգնված է: Մանավանդ՝ այս պարտությամբ բուլղարացիները կարեւոր միավորներ կորցրին: