Ո՞վ կմասնակցի Մարտենսի թաղմանը

Ո՞վ կմասնակցի Մարտենսի թաղմանը

Վիլֆրիդ Մարտենսի՝ ԵԺԿ նախագահի թաղման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: Երեկ ՀՀԿ-ում դեռ չէին որոշել, թե ով է ղեկավարելու Բելգիա մեկնող ՀՀ պատվիրակությունը` նախագա՞հը, թե՞ վարչապետը:  «Հոկտեմբերի 23-24-ին տեղի է ունենալու ԵԺԿ գագաթնաժողովը, որին մասնակցելու իրավունք ունեն երկրների նախագահներն ու վարչապետները: Ըստ ամենայնի` միջոցառումներից մեկին կմասնակցի ՀՀ նախագահը, մյուսին` վարչապետը»,- կարծում էին ՀՀԿ-ում: