«Զորի քեզ իշկի աբուռ չոնե՞ս... »

«Զորի քեզ իշկի աբուռ չոնե՞ս... »

Արթին պապն իր ողջ գերդաստանով, Հին Կյորեսն էլ հետը, կմտնեին Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակի մեջ: Ղարաբաղցին Զորիի լավաշ նամակի մասին կասեր՝ քիմսամեռ, լուզվիդ պտկին էլ պյան չկար, որ կիրեյիր, էտ հինչ կյիրք ես կիրալ: Եթե նամակը գործնական է, առավել քան պետք է երևա, թե ինչ ես ուզում, մինչդեռ Զորին երևի նամակը շփոթել է շուրջերկրյա ճամփորդության հետ ու «պտկան փռնալա, քամակը յըրովում չի»: Դե եկ Պուտին, յոթ օր ու գիշեր նամակը կարդա «դընգըլդըվա ու հըրսանիք ըրա, երբ գյուդում չես, թա փսակվողը հուվա»: Ղարաբաղցին կասեր՝ Զորի, հըսկացանք վեչ,լ սերտդ մհեկ հինչա՞ օզում: Սոբչակ, Սախարով, Մեդվեդև, Գորբաչով, Ալեքսանդր Առաջին, Պետրոս Մեծ, Նիկոլայ Առաջին, Կարամզին, Ստալին, Լենին, Սաչկոյ, Պախոմով, Բենջամեն Դիզրայել, Գրիբոյեդով, Խաչատուր Աբովյան, անգամ գրում եք Արքայադուստր Աննայի ու Վլադիմիրի կնության մասին, վերջը, վե՜րջը ո՞րն է, որ ասելիք է պարունակում: Կարծու՞մ եք Պուտինն այս ամենի մասին տեղյա՞կ չի, ախր ղարաբաղցու խոսքը քաղցրա է՜, քո ասածը անհամ, բերանից ընկնում ա: Ո՞նց ղարաբաղցու ասածը չկրկնեմ՝ փուրացավտ ասի, Զորի, փուրացավտ: Այդքանից հետո Պուտինին խղճալու փոխարեն, ասում ես. « Ես կարծում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեզ համար դժվար չի լինի գտնել Յուժակովի տասնվեց հատորանոց հանրագիտարանը (1904 թվականի)... »: Բա քեզ խիղճ ունե՞ս, Պուտինն էլ որ խելքովդ ընկնի, մի նամակի համար հազար հատորի ետևից ման կգա ու Պուտին հալովը վիպասան կդառնա, ղարաբաղցու ասած՝ բա հարցտ հուվա՞ լուծիլու: Զավեշտալին այն է, որ այդքան ահռելի շատախոսությունից հետո վերջը հասկանում ես, որ Ղարաբաղը Ռուսաստանի խնդիրն է ու կասկածում ես՝ ինքնա՞ էդ նամակը կիրալ, թա Պուտիննա ասալ, որ կիրի: Այդքանից հետո մնում է հարցնել՝ Զորի քեզ իշկի աբուռ չոնե՞ս, բա որ Ղարաբաղը ռուսի կործնա, հայի կործը վերընա ...




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ