«Սերժ Սարգսյանը տեղյակ չէ իմ նամակից, ինչո՞ւ է այդ հարցը ձեզ հետաքրքրում». Զորի Բալայան

«Սերժ Սարգսյանը տեղյակ չէ իմ նամակից, ինչո՞ւ է այդ հարցը ձեզ հետաքրքրում». Զորի Բալայան

«Ես հիմա պատրաստ չեմ ոչ մեկի հետ խոսել, նամակը չեմ գրել, որ հետո նամակից հետո էլ մեկնաբանեմ, ժամանակը կգա և կխոսենք հաճույքով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու, ինչ նպատակով է որոշել նամակ հասցեագրել ՌԴ նախագահ Վ. Պուտինին:



 



Նա խորհուրդ է տվել նորից կարդալ նամակը, որտեղ բոլոր հարցերի պատասխաններն ըստ նրա կան:



 



«Ուրեմն չեք կարդացել, կարդացեք նամակը, այնտեղ կա գրված, որ այսօր լրանում է Գյուլիստանի պայմանագրի երկու հարյուր տարին»: Ապա Զորի Բալայանը զարմացել է, թե մի՞թե դա պակաս առիթ է և չարժեր նամակ գրել:



 



ԳԱԼԱ-ի  հարցը, թե Սերժ Սարգսյանը արդյո՞ք տեղյակ էր, որ Զ. Բալայանը նման բովանդակությամբ նամակ է պատրաստվում գրել Վ. Պուտինին, Զ. Բալայանին և՛ զարմացրել է, և՛ զայրացրել: Նա պատասխանել է.



 



«Բացարձակապես... ինչո՞ւ է այդ հարցը ձեզ հետաքրքրում: Ես նամակ եմ գրել նաև Բրեժնևին, չի իմացել այդ մասին Դեմիրճյանը, ես գրել եմ Գորբաչովին, չի իմացել այդ մասին Լևոն Տեր-Պետրոսյանը, ես գրել եմ Ելցինին, չի իմացել այդ մասին ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը...»:



 



Մանրամասները` այստեղ: